Իտալիայի նախկին վարչապետ 77-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին երեկ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է 2010թ. փետրվար-մայիս ամիսներին այն ժամանակ անչափահաս պարուհի Ռուբիի` Քարիմա ալ Մարուքի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին է գրում թերթը` հավելելով, որ բացի դրանից, Բեռլուսկոնիին ցմահ արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել:
Բեռլուսկոնին չի հերքում, որ սեռական հարաբերություն է ունեցել պարուհու հետ, սակայն, ըստ նրա, դա եղել է նրա չափահաս դառնալուց հետո:
Նախկին վարչապետը պատրաստվում է բողոքարկել դատարանի դատավճիռը, որը դեռ ուժի մեջ չի մտել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 25.06.2013թ. համարում: