Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ «Իրավունք» թերթի թղթակիցը զրուցել է Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

Հարցին, թե ինչո՞ւ էին Բուդաղյան եղբայրները գիշերվա կեսին զինված գնացել Ս.Խաչատրյանի տուն, փաստաբանը խուսափել է պատասխանել` նշելով, որ այդ դեպքում ինքը պետք է ցուցմունքներ պատմի, որի իրավունքը չունի:

Թղթակցի մյուս հարցին, թե արդյոք փաստաբանը հնարավոր համարում է, որ նախաքննության ընթացքում Բուդաղյան եղբայրներին, որպես զինված հարձակում կատարող անձանց, մեղադրանք առաջադրվի և Արտակ Բուդաղյանը ձերբակալվի, Հ.Ալումյանը պատասխանել է. «Ես ոչինչ չեմ բացառում զինդատախազի կատարած հայտարարություններից հետո, երբ նա Ավետիք Բուդաղյանի սպանությունից չորս օր անց հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել:

Չբացառեց նաև, որ նախաքննության ընթացքում կարող է հերքվել վարկածը, որ Ավետիք Բուդաղյանին հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է սպանել, և ես հասկացա, որ դեռևս ապացույցներ չհավաքած` արդեն իսկ կանխորոշված էր քննության ընթացքը»: