ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային զրույց են ունեցել: Այս մասին փոխանցում է Hurrietdailynews պարբերականը` հղում կատարելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչին:
«Ես գիտեմ, որ հեռախոսազրույցը շատ դրական է եղել»,- նշել է նա:
Ինչպես նշում է Սպիտակ Տունը զրույցը եղել է խոսքի ազատության մասին հակակառակավարական ցույցերից մի քանի օր անց:
Երկու ղեկավարները նաև քննարկել են Սիրիայի և մասնավորապես սիրիացի ապստմաբներին երկկողմանի օժանդակություն ապահովելու հարցը Վաշինգթոնի հայտարարությունից հետո, համաձայն որի պատրաստ է ռազմական օժանդակություն ցուցաբերել Բաշար Ասադի ռեժիմի դեմ կռվողներին:
Սպիտակ Տունը իր հայտարարության մեջ նշել է, որ Էրդողանը ներկայացրել է Գեզի այգու ցույցերի վիճակը:
«Երկու ղեկավարները քննարկել են ոչ բռնի միջոցների կարևորությունը և ազատ արտահայտման ու հանրահավաքների իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ:
Արընչը նշել է, որ Օբամայի և Էրդողանի հեռախոսային զրույցը տևել է մեկ ժամ: