0 և 1: Այս մարդիկ անկախ են, ինքնուրույն, կամային, ուժեղ բնավորություն ունեն: Ուշադիր են շրջապատի նկատմամբ, ձգտում են չնեղացնել ոչ ոքի:
Ցանկանում են կյանքում կարգավորել ամեն բան՝ գերադասելով հավասարակշռությունը: Այս մարդկանց բնորոշ են հուսալիությունը, վճռականությունն ու յուրօրինակությունը: Դժվարությունները նրանց միայն ուժեղացնում են, դրանց պատճառով նրանք չեն շեղվի ճանապարհից, չեն հրաժարվի մտադրություններից: Նրանց համար կարևոր է նաև ընդունված լինել շրջապատի կողմից: Միևնույն ժամանակ, այս մարդիկ չափազանց իմպուլսիվ են, ձգտում են գումարի ու շքեղության: Բարձր ստանդարտներն ընկած են նրանց աշխատանքի հիմքում:
2 և 3: Հմայիչ են, բարեհոգի: Կարող են շարժվել ալիքի ուղղությամբ՝ նկատելով ամենափոքր մանրուքները, որոնց վրա մարդկանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում: Հրաշալի երևակայություն ունեն: Այս մարդկանց շարքերում շատ են մտածողներն ու փիլիսոփաները: Նրանք կարողանում են համոզիչ ներկայացնել իրենց եզրահանգումները, կարող են մի քանի մասնագիտություն յուրացնել: Ինտուիցիան լավ է զարգացած, ինչը նրանց վերածում է դիվանագետի, ով կարող է նկատել այն, ինչ սպրդում է մյուսների ուշադրությունից: Լավ կազմակերպիչներ են, նաև՝ լավ կատարողներ: Նախանձ չեն, ուրախությամբ կօգնեն նրանց, ովքեր իրենց կողքին են: Փակ են, հակված մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:
4 և 5: Հավատարիմ են իրենց գաղափարներին: Սիրում են հետազոտել աշխարհը, ճանապարհորդել: Կարողանում են համոզել մարդկանց, վերլուծել: Նրանց ստեղծագործական մոտեցումն արտահայտվում է ամեն ինչում, իսկ աշխատասիրությունը սահմաններ չունի: Հաճախ աշխատանքը նրանց կյանքի իմաստն է դառնում: Վստահ են իրենց ուժերին, հրաշալի աշխատում են թիմում: Ավելորդությունների ետևից չեն ընկնում՝ գոհանալով ամենով, ինչ ունեն: Եսասեր չեն, ինչը նրանց հրաշալի ընկեր է դարձնում: Երբեմն պատասխանատվություն են ստանձնում մեծածավալ աշխատանքի համար, որը չեն կարողանում կատարել:
6 և 7: Միշտ արկածներ են որոնում, ակտիվ են, լի էներգիայով: Կարող են լավ ղեկավար լինել, սիրում են մրցակցություն, հաճախ են հաղթում: Գրավիչ մարդիկ են, ում կողքին միշտ շարժ կա: Երբեք չեն մոռանում ընտանեկան արժեքների մասին: Բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, ինչը թույլ է տալիս լավ ղեկավար լինել: Այս մարդկանց բնորոշ են նաև վճռականությունը, շփվելու կարողությունը, ընկերասիրությունը: Սեփական նպատակներին հասնելու ձգտումը չափազանց մեծ է: Եսասիրությունը երբեմն ստիպում է անցնել մարդկանց վրայով:
8 և 9: Հուսալի են, համբերատար, պատասխանատու: Բարձր բարոյահոգեբանական արժեքներ ունեն, այս մարդիկ հաճախ են օրինակ ծառայում մյուսների համար: Ամբիցիոզ են, բազմաթիվ ծրագրեր ունեն: Ցանկացած խնդիր լուծում են՝ մանրամասն կշռադատելով դեմ և կողմ փաստարկները: Որոշումներ կայացնելիս հիմնվում են տրամաբանության վրա: Կարող են հույս դնել նաև ինտուիցիայի վրա, քանի որ այն լավ է զարգացած: Կարգապահ են, հարգալից: Նրանց, սակայն, չեն բավարարում արկածախնդրությունն ու կիրքը: Հաճախ կամակոր են, հազվադեպ՝ նաև դաժան: Անորոշությունը կարող է վախի նոպայի պատճառ դառնալ, բայց նրանք կարողանում են արագ ղեկավարել իրենց: