Apa ադրբեջանական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների հերթական հանդիպումը Եվրոպական խորհրդի պարլամենտական համաքում տեղի կունենա ապրիլին: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի պարլամենտական համայնքում ադրբեջանական պատվիրակության առաջնորդ Սամեդ Սեիդովը:

Նրա խոսքերով՝ հանդիպումը կայանալու է Եվրոպական խորհրդի նախագահի վերահսկողությամբ: «Հանդիպման ժամանակ կարծիքների փոխանակում դեռ չի լինի: Համենայն դեպս, մենք բաց չենք թողնում ոչ մի հարմար առիթ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը այնպիսին է, որ միշտ կլինի Եվրախորհրդի օրակարգում: Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար առաջնային է՝ մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ: Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պարտադիր է և այն հետաձգել չի կարելի»,- ասել է Սամեդ Սեիդովը: