Թուրքական Ay Yapim մեդիա կազմակերպությունը Kanal D-ի հետ համատեղ պատրաստվում է նոր հեռուստասերիալի նկարահանումներին, որտեղ ներկայացվում է ադրբեջանցու և հայուհու սիրո պատմությունը: Այս մասին հաղորդում է Aznews.az-ը` հղում կատարելով Axşam պարբերականին:

Համաձայն տարածված լուրերի կինոնկարում գլխավոր դերը կատարելու են հայտնի թուրք դերասաններ Մարիամ Ուզերլին և Քիվանի Թաթլըթուղը: Ներկայումս վերոշյալ դերասանների հետ բանակցություններ են տարվում:

Սպասվում է, որ հեռուստասերիալը էկրան կբարձրանա 2014 թվականին: