Կարմիր գինու օգտակարության մասին վեճերը չեն դադարում։ Իսպանացի գիտնականնները նշում են, որ այն օգտակար է ատամների և լնդերի համար։
Արդեն վաղուց հայտնի է, որ կարմիր գինին իր մեջ պարունակում է պոլիֆենիլ, որն օգտակար է համարվում օրգանիզմի համար։ Այս անգամ գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես է պոլիֆենիլն ազդում բերանում առկա միկրոբների վրա։
Սովորական մարդու բերանում կարող են գոյատևել մի քանի հարյուր տեսակի միկրոբներ։ Դրանց մի մասը վտանգավոր է մեր ատամների և լնդերի համար։ Շնորհիվ իրենց կպչունության՝ միկրոբները կարող են հաստատվել մեր ատամների պինդ մակերևույթի վրա և աստիճանաբար բազմանալ։ Այս ամենը կարիեսի և մի շարք այլ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Պարզվում է, որ կարմիր գինու մեջ առկա պոլիֆենիլը թուլացնում է միկրոբների կպչունությունը, որը քչացնում է ստոմատոլոգիական հիվանդությունների հավանականությունը։
Այս հանգամանքն, իհարկե, չի նշանակում, որ ատամները լվանալու փոխարեն բավական է միայն կարմիր գինի խմել։ Գիտնականները պատրաստվում են իրենց հետազոտությունների հիման վրա նոր ատամի մածուկ ստեղծել, որի բաղադրության մեջ մտնելու է կպչունությունը թուլացնող պոլիֆենիլը։