Հայաստանում արդար ընտրություններ տեղի չեն ունեցել: Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած նախագահական, խորհրդարանական և ավագանու ընտրություններին նման տեսակետ հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը:

Ըստ նրա` ընդդիմությունը պետք է սկսի գործել այժմ, այլ ոչ թե սպասի հաջորդ ընտրություններին:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր միավորմանը, ղեկավարը նշեց. «Մենք երբեք չենք կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, մենք տարբերվում ենք գաղափարապես»:

Ռոևբեն Թովմասյանը ներկայացրեց, որ իրենց կուսակցությունը կողմ է նոր աշխատատեղերին, անվճար կրթությանը և անվճար բնակարաններին:

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ կուսակցությունը իր շարքերն է նայում և փորձում է երիտասարդներ ներգրավել իրենց կուսակցություն:

Տեղեկացնելով, որ ունեն համալրումներ, նա ասացղ, որ կուսակցությունն ունի 19 000 անդամ: