Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր աշխատանքը. Առավոտյան կքվեարկվեն նախօրդ օրը քննարկված օրինագծերը:

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը: «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել:


Հիշեցնենք, որ թեեւ «Ելք»-ը ներկայացրել է Փաշինյանի թեկնածությունը, սակայն միաժամանակ կոչ է արել բոլոր պատգամավորներին՝ չընտրել նրան, որպեսզի հնարավոր լինի մեկ շաբաթ անց եւս մեկ անգամ չընտրելով վարչապետ հասնել խորհրդարանի լուծարման: Նման սցենարի դեպքում դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:

Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի: