Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ haqqin.az-ը հայտնում է, որ դեսպանին պաշտոնական բողոք են հայտնել՝ կապված Ֆրանսիայի մի շարք ներկայացուցիչների գործողությունների հետ, որոնք «առնչվում են Ադրբեջանի շահերին, նրա ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Խոսքը ֆրանսիական Սենթ Էտիենի քաղաքապետի եւ Առնուվիլի քաղաքապետի Լեռնային Ղարաբաղ այցի մասին է:
Դեսպանին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական նոտան: