Երկրի համար ծառացել է 3 գլխավոր խնդիր` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն:

Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը:

«Արտագաղթը ողբերգություն է, որը շատ ծանր կարող է լինել երկրի համար բոլոր առումներով»,-նշեց նա, միաժամանակ շեշտելով, որ ներգաղթողների համար պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ:

Կուսակցության ղեկավարը արտագաղթը կապում է գործազրկության հետ և նրա կարծիքով երկրում մնացած մյուս մարդիկ էլ աղքատ են:

Ռուբեն Թովմասյանի համար շատ կարևւոր խնդիր է նաև ուսման վարձերի բարձրացումը:

Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին իրենք անվճար էին սովորում և ցանկություն հայտնեց, որ դա լինի նաև ներկայումս: