«Հրապարակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի:
Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, եւ չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից:
Ինչպես են համատեղվելու ՌԴ-ի «օպոնենտ» պարոն Պորոշենկոյի ու Անդրանիկ Մանուկյանի շահերը: Մեր աղբյուրն ասաց. «Պորոշենկոյի ամենամեծ գործարանը գտնվում է Ռուսաստանում, այնպես որ, պետք չէ միանշանակ պնդել նրա «խիստ հակառուս» լինելու թեզը: Ինչ վերաբերում է Մանուկյանին, ապա Ուկրաինայում 3 ամսից ընտրություններ են, կերեւա»:
Այլ փոփոխություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հավանաբար, կնշանակվի Լոնդոնում դեսպան, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ավստրիա կմեկնի, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստան, իսկ Լիբանան կգնա ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում