Спорт день за днем գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Շախտյորի նախագահ Սերգեյ Պալկինը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին:

Գործակալության այն հարցին, թե արդյոք պարզվեց Շախտյորի հարձակողական կարգի կիսապաշտպանի ապագան Պալկինը պատասխանել է.«Պարզ է միայն մի բան, որ նա երեկ(հարցազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան) չի ժամանել Շախտյորի հավաքին, չնայած որ պարտավոր էր: Որն է դրա պատճառը` ես չգիտեմ: Եթե Մխիթարյանը մոտակա չհայտնվի ակումբում, ստիպված կլինենք նրան տուգանել»:

Անդրադառնալով Մխիթարյանի` Լիվերպուլ տեղափոխվելու հարցին Պալկինը պատասխանել է «Նա ոչ մի պայմանագիր չունի Լիվերպուլի հետ: Համոզված եմ, որ Մխիթարյանի` այդ ակումբի հետ բանակցությունները միայն բամբասանքներ են: Շախտյորը Լիվերպուլից Մխիթարյանի կապկցությամբ առաջարկ չի ստացել»:

Այն հարցին, թե ինչու է հարձակվողը այդպես իրեն պահում Շախտյորի նախագահը նշել է. «Անգամ ենթադրություններ չունեմ: Այդ մասին հարցրեք իրեն: Միայն գիտեմ, որ Մխիթարյանը թիմակիցների և մարզիչների հետ չի ունեցել: Շախտյորը լքելու ցանկություն մենք նրանից չենք լսել: Այդ պատճառով նրա վարքագծի մասին բոլոր հարցերը խնդրում եմ հասցեագրեք անձամբ Մխիթարյանին»: