Իտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն, գրում է Tiempo de Juego-ն:
Արքայական ակումբը գլխավորելու համար իտալացի մասնագետը կընդհատի իր արձակուրդը, որն այս օրերին անցնում է Եգիպտոսում:
Սպասվում է, որ առաջիկայում «Ռեալը» կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հեռացման մասին: Մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից հաղթել է միայն մեկում՝ կրելով 5 պարտություն:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է «Չելսին», որը նա գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					