Տավուշի մարզում, հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Բերդ-Իջեւան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են 39-ամյա Վարդան Ճաղարյանի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի 35 RX 636 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 51 LՕ 401 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ կարճ ժամանակ անց Վարդան Ճաղարյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Transit-ի վարորդի եւ վիրավորների ինքնությունը:


