Դերասան Դավիթ Մարդյանը հայկական շոու-բիզնեսի այն եզակի ներկայացուցիչներից է, ով երբեք չի սիրել հանրայնացնել անձնական կյանքը։ Դավիթը հազվադեպ է խոսում ընտանեկան թեմաներով, անգամ նրան հաջողվել էր լրատվամիջոցներից գաղտնի պահել դստեր ծնունդը։ Վերջին շրջանում, հատկապես Նոյեմիի ծնունդից հետո, դերասանը կարծես թե խախտել է այդ լռությունը։
Դավիթը ինստագրամի իր էջում սկսել է հաճախակի հրապարակել դստեր լուսանկարները: Փոքրիկ Նոեմին արդեն 10 ամսական է ու երևում է՝ նրա ծնունդը շատ բան է փոխել, դերասանի կյանքին նոր իմաստ ու գույներ տվել։
Չնայած հագեցած աշխատանքային գրաֆիկին, դերասանը հասցնում է շատ ժամանակ անցկացնել դստեր հետ։ Ի դեպ, երեխայի անունն ամուսիններն Աստվածաշնչից են ընտրել: Նոեմի նշանակում է կյանք բերող, իրենց աղջիկն էլ իր հետ նոր կյանք է բերել: