Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական քննարկումներից մեկը «Հետքի» այն հրապարակումն էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կիպրոսի օֆշորում ունեն գրանցված կազմակերպություն, որի ղեկավար Աշոտ Սուքիասյանն էլ «քցել է» գործարար Փայլակ Հայրապետյանին:
Սա է հիմնականում այն ֆաբուլան՝ լեգենդը, որը ներկայացվել է մեր ընթերցողին՝ չնայած բերված բազմաթիվ փաստարկների, թե այդ օֆշորային կազմակերպությունը գրանցվել է առանց կառավարության ղեկավարի գիտության: Ի դեպ, այդ մասին փաստում է նաև հանցագործության հեղինակը՝ Աշոտ Սուքիասյանը, ով այդ մասին 5 էջանոց հայտարարություն էր ուղարկել դատախազությանն ու Էդիկ Բաղդասարյանին: Սուքիասյանը, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ,հստակ՝ սևը սպիտակի վրա նշել էր, որ օֆշորում վարչապետի անունը ավելացրել է միայն իր բիզնես-գործընկերների մոտ սեփական կշիռը բարձրացնելու համար, այսինքն կատարել է քրեորեն հետապնդելի արարք:Այն, որ օֆշորում առանց անձի գիտության և միայն անձնագրի պատճենով հնարավոր է կազմակերպություն բացել, փաստ է, ուստի այստեղ քննարկման երկար խնդիր չկա: Սուքիասյան-Հայրապետյան բիզնես գործունեության մեջ էլ ամեն ինչ հստակ չէ, որովհետև նույն Սուքիասյանը կարծես թե պնդում է, թե Հայրապետյանն էլ իրեն է փորձել <գցել>: Ինչ վերաբերում է այդ հաշվին գումարներ փոխանցել և հանելու խնդրին, որն ըստ վարչապետի հակառակորդների հնարավոր չէ, կարելի հարցնել ցանկացած կայացած ֆինանսիստի, որ տնօրենը, ով նաև ավելացնում է սեփականատերերի ցուցակը՝ նրանց գաղտնիությունը պահպանելու համար կարող է ազատ տնօրինել այդ գումարները՝ հենց դրա համար էլ կոչվում է <Օֆշոր>: Բայց սա հարցի այլ, ավելի իրավական կողմն է, որը, վստահ եմ, որ շատերը, ովքեր ունեն մասնագիտական որակավորում, կհաստատեն: Հարցի երկրորդ կողմն ավելի բարոյական է:
Այն, որ 2008 թ-ից վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ սկսվել է լրատվական իսկական որս, նույնպես փաստ է: Կան ստեղծված մի քանի կայքեր, որոնց թիվ մեկ խնդիրը հենց Տիգրան Սարգսյանի դեմ անձնական վիրավորանքի հասնող տեղեկատվություն գրելն է, և, թերևս կարելի է նախանձել այն մարդկանց համբերությանը, ովքեր, լինելով վարչապետի մտերիմ շրջապատից, առնվազն դատի չեն տվել տվյալ mutit.am-ներին անձնական վիրավորանքի համար: Բայց շատ ավելի տարօրինակ է նույն Էդիկ Բաղդասարյանի գործելաոճը, ով, բացահայտելով այս ամենը, դարձել է ոչ թե անկախ լրագրող, այլ ուղղակի կողմ՝ գործիք դառնալով հակավարչապետական շրջանակի կողմից: Անգամ 2008-ին, երբ <անհայտ անձինք> ֆիզիկական հաշվերահարդար էին տեսել Բաղդասարյանի նկատմամբ՝ ծեծելով վերջինիս խմբագրության մոտ, Բաղդասարյանը չէր շտապում կարծիքներ ու դիրքորոշումներ հայտնել: Ի դեպ, այդ ժամանակ նրան հիվանդանոց այցելած միակ բարձրաստիճան պաշտոնյան Տիգրան Սարգսյանն էր, ով դատապարտել էր արարքն ու հրապարակավ սատար կանգնել լրագրողին: Այսօր, սակայն,Բաղդասարյանը դարձել է Տիգրան Սարգսյանի դեմ ուղղորդվող արշավի դրոշակակիրը: Նա աջ ու ձախ ինտերվյուներ է տալիս, չի հրապարակում իր կայքին ուղարկված հերքմամբ կա այլ կարծիք արտահայտող հոդվածներ, չի տպում նույն Աշոտ Սուքիասյանի նամակն ամբողջությամբ՝ կարծես թե սպասելով դեպքերի ինչ որ զարգացումների: Արդեն անկհայտ է, որ Բաղդասարյանն այս հարցում ունի անձնական շահագրգռվածություն, որը, չի բացառվում, արտահայտվում է ոչ թե լրագրողական այլ ամենևին այլ՝ ավելի նյութական հետաքրքրվածությամբ: Ստացվում է, որ Հայաստանի ամենապրոֆեսիոնալ համբավ ունեցող լրագրողներից մեկն այժմ արդեն սովորական գործիք է հայտնի անձանց ձեռքում...
Գրառումը` ըստ «Facebook»-յան օգտատեր Լևոն Ազատյանի: