Ամբողջ աշխարհում ամենաթանկ երեխաները համարվում են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները:

Դերասանական զույգը մշտապես հայտնվում են ամենա ամենա ցուցակներում: Նրանք գլխավորում են ամենահայտնիների, ամենագեղեցիկների, ամենահաջողակ աստղային զույգերի վարկանիշային աղյուսակները: Այժմ հոլիվուդյան զույգի երեխաները նույնպես հետևել են իրենց ծնողների օրինակին և գլխավորել են վարկանիշային աղյուսակը` ամենաթանկ աստղային լուսանկարների: Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երեխաների լուսանկարների համար ճանաչված պարբերականները, ամսագրերը չեն խնայում միջոցներ և վճարում են ամենաբարձր գները: Մի քանի տարվա ընթացքում Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երեք տղան և դուստրը աշխատել են 20 մլն դոլար:

Աստղային երեխաները օգնում են իրենց ծնողներին փող վաստակել արդեն երիտասարդ հասակից, իսկ ոմանք արդեն ծննդյան օրվանից: Հիշեցնենք, որ բացի լուսանկարներից հոլիվուդյան զույգի աղջիկը  Վիվիեն Մարշելենը խաղում է նաև կինոնկարում: Շաբաթական աղջիկը աշխատում է 3.000 դոլար:

Ամենաթանկ աստղային լուսանկարների վարկանիշային աղյուսակում Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները հասցրել են վաստակել 20 մլն դոլար և զբաղեցնում են առաջին տեղը: Ի համեմատություն Մեթյու Մաքոնահիի որդին աշխատել է ընդամենը 3 մլն դոլար, իսկ Քրիստինա Ագիլերայի տղան` 1.5 մլն դոլար: