Երկաթն ամենակարևոր հանքանյութերից է, որը մի շարք գործառույթներ է կատարում: Budetezdoerovy.ru-ի հաղորդմամբ՝ երկաթն օգնում է տեղափոխել թթվածինն ու մյուս սննդարար նյութերը, այդ պատճառով դրա անբավարար մակարդակը շատ վտանգավոր է:
Երկաթ պակասորդային անեմիան բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ: Նկատվում են հետևյալ ախտանշանները,
հոգնածության մշտական զգացում
մաշկի գունատություն
հաճախակի գլխապտույտներ, գլխացավեր
առատ քրտնարտադրություն
ցածր իմունիտետ
եղունգների թուլություն, մազաթափություն
շնչառական խնդիրներ
ցածր զարկերակային ճնշում:
Օրգանիզմը երկաթով ապահովելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին: Այս ըմպելիքը կօգնի վերականգնվել երկաթի մակարդակն օրգանիզմում:
Բաղադրիչներ
40 գրամ եղինջի տերևներ
70 գրամ բազուկ
6 մանրացրած նուշ
2 թթու խնձոր
կիտրոնի՝ թարմ քամած հյութ:
Ինչպես պատրաստել
Լավ լվացեք բաղադրիչները, հարեք բլենդերում: Եթե ըմպելիքը շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել:
Օգտագործեք մեկ ամիս՝ ամեն օր:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ:
Նյութի աղբյուրը՝ 168.am