Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ կայացավ մեղադրյալ Մարտին Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանի կողմից ներկայացված բողոքի դատական քննությունը: Նիստի ժամանակ դատարանը որոշեց չբավարարել միջնորդությունը:
Սակայն Ջաղինյանի գնահատմամբ` հիմք ընդունելով սույն քրեական գործի առանձնահատկությունը, հաշվի առնելով պաշտպանվող անձի առկայությունը, գաղտնալսումները, պաշտպանության կողմը մտավախություն ունի, որ մեծանում է հավանականությունը նախաքննության ընթացքում քրեական գործում հետին ամսաթվով փաստաթղթերի ավելացմանը կամ արդեն իսկ կազմված արձանագրությունների անհետացմանը, որոնք կարող են անդառնալի հետք թողնել իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի վրա:
Իսկ դատախազ Մհեր Մկրտչյանի հավաստմամբ` բողոքը անհիմն է,քանի որ նախաքննականում նյութեր քողարկումը կատարվել է զուտ ծավալային գատնիությունը պաշտպանելու նպատակով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փաստաբանի միջնորդության ամբողջական տարբերակը:
Սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանը միջնորդություն էր հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մարտին Ծերունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք երկու ամիս ժամկետով կիրառելու մասին: Վերը նշված միջնորդությունը դատարանի որոշմամբ բավարարվել է:
Ջաղինյանի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնից ստացել եմ քրեական գործի նյութերից պատճեներ,որոնք եղել են չհամարակալված:
Բողոքում ասվում է` «14.05.2013թ. միջնորդություն եմ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով ինձ տրամադրել քրեական գործի նյութերի պատճենները` էջերի համարակալման արտացոլմամբ:
22.05.2013թ. ստացել եմ ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի կողմից 18.05.2013թ. կայացված որոշումը, որով ամբողջությամբ մերժվել է իմ կողմից հարուցված միջնորդությունը:
24.05.2013թ. բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գ.Խաչիկյանին և խնդրել վերացնել 18.05.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի միջնորդություն մերժելու մասին որոշումը»:
Բողոքում նաև ստոււյգ նշվում է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի կողմից կայացված որոշում անօրինական է և չհիմնավորված հետևյալ պատճառաբանությամբ.
18.05.2013թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանի իր կողմից կայացված որոշման մեջ նշել է, մեջբերեմ այն ամբողջությամբ.«Ինչ վերաբերում Է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի պահանջի պահպանմանը, ապա թիվ 69105413` Մարտին Ծերունյանի քրեական գործում եղած բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով համարակալվել են:Նախաքննության գաղտնիության և քրեական գործի շահերից ելնելով, քրեական գործի ծավալի, գործողությունների հերթականության վերաբերյալ տեղեկությունը չհրապարակելու նպատակով մինչև պատճենահանում կատարելը դրանց Էջերը քողարկվել են: Ինչ վերաբերում Է միջնորդության մեջ նշված պատճենների գրառումների լիարժեքությանը, ապա դրանց ընթերցումից անգամ ակնհայտ Է դառնում, որ փաստաթղթերի բովանդակությունը ամբողջական Է և մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող դրա ամբողջության վերաբերյալ կասկած հարուցվել»:
Պաշտպանության կողմը ցանկանում է հայտնել, որ միջնորդություն հարուցելու պահին քրեական գործի նյութերը օրենքով սահմանված կարգով համարակալված չեն եղել, ինչը հաստատվել է նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ` նիստը նախագահող դատավոր Գ.Խանդանյանի կողմից:
Այսպես`
14.05.2013թ. կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ` դատական նիստի ընթացքում, պաշտպանության կողմը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայտնելով.
Պաշտպան- հարգելի դատարան խնդրում եմ այդ որոշման բնօրինակը կտա քննիչը, պատճենա չէ Ձեր ձեռքինը...
Քննիչ- հարգելի դատարան եթե թույլ կտաք թող նշեմ ինչի ա փաստաթղթերի բնօրինակները ուզում, պաշտպանության կողմին հետաքրքրում է նույնիսկ բանավոր է հայտնել, թերթերիհամարակալվածլինելը...
Դատավոր-ստեղ չի երևում
Քննիչ- ես ավելացնեմ ինչու չի երևում, որովհետև քրեական գործի գաղտնիությունից ելնելով, քրեական գործի ծավալի և բովանդակության մասին, որպեսզի հայտնի չլինի պաշտպանական կողմին, այդ իսկ պատճառով նշված թերթեը չեն համարակալվել:
Դատարան- շատ լավ համարակալված չէ,
Պաշտպան- ես գիտեմ հարգելի դատարան, ես ուզում եմ տեսնել բնօրինակը հարգելի դատարան եթե համարակալված են…
Քննիչ- հարգելի դատարան, կներեք դուք վերջացրեցիք, ես ուզում եմ նշել, որ դատավարությունը կարգ չի նախատեսում դատարանին համարակալված պատճեններ ներկայացնելու համար, իսկ եթե բնօրինակներն եք խնդրում, ես կարող եմ ջնջել թերթերը և բնօրինակները ներկայացնեմ դատարան, եթե փաստաթղթի իսկությունն եք ուզում ստուգել
Դատարան- Դուք ներկայացրեք դատարանն է իսկությունը ստուգելու, հո Ջաղինյանն չի ստուգելու
Քննիչ- Ջաղինյանին հետաքրքրում է համարակալված քանակը
Դատարան- դե ասեցիք համարակալված չի,
Քննիչ- քրեական գործի մեջ համարակալված է, իսկ պատճենները չէ
Դատավոր- հասկանալի է կարող է քսերոքս եք արել չի տպվել
Պաշտպան- չի մի րոպե իրավունք չուներ
Քննիչ- ոչ թե չի տպվել նորից կրկնեմ ներկայացրել եմ նրա համար, որպեսզի քրեական գործի քանակր չերևա
Պաշտպան- իսկ կարողա տառեր էլ կա, որ չեք ներկայացրել
Քննիչ- ոչ
Պաշտպան- բա ինչ իմանանք
Դատարան- Ջաղինյան դա բովանդակության հետ կապ չունի,
Պաշտպան- կապ ունի հարգելի դատարան, շատ ներողություն, քրեական դատավարության 30-րդ հոդվածն ասումա գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցվելուց անմիջապես պետք է ըստ էջերի համարակալվի ուզում եմ հասկանամ քրեական գործը…
Դատարան- քրեական գործը համարակալված է…
Պաշտպան-որտեղից իմանանք, մի հատ նայեք հարգելի դատարան եթե դուք կասեք ես Ձեզ կվստահեմ
Քննիչըքրեականգործիհատորըներկայացնումէդատարանին
Դատավոր-համարակալվածչէ, բաասումեքհամարակալվածէ, համարակալվածէսա՞
Քննիչ- դե նշված փաստաթղթերը այս հատորում ………..
Պաշտպան-Այսինքն դա քրեական գործից չի
Դատարան-Դուք ներկայացնում եք դատարանին, և պաշտոնապես հայտարարում եք, որ խնդրեմ համարակալված է
Քննիչ- նշված փաստաթղթերն եմ նշել հարգելի դատարան
Դատավոր- դուք ինչ ներկայացրեցիք
Քննիչ- սա քրեական գործի հատոր է
Պաշտպան-Բավարարված եմ, քննիչը ընդունում ա քրեական գործի հատորը որը դուք ուսումնասիրեցիք համարակալված չի բավարաված եմ…»:(Հիմք`թիվԵԿԴ/0160/06/13գործի դատական նիստի արձանագրություն):
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մկրտչյանը չի իրականցրել օրենքի պահանջ և չի համարակալել գործի նյութերը, իսկ իր կողմից օրենքի չպահպանման հանգամանքը փորձել է օրենքից չբխող պատճառաբանությամբ դնել միջնորդությունը մերժելու մասին որոշման պատճառաբանության հիմքում: