Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրի» կամ մեկ այլ ուժի համար չէ, այս ընտրությունը ժողովրդի համար է եւ որոշումը կայացնելու է ժողովուրդը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ ինքը մտահոգված է, որ ընտրությունները տեղի չեն ունենում Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակով. «Սակայն, մենք լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ, արդար ընտրություններ։ Մենք Երեւանի ավագանու, ՏԻՄ ընտրություններն անցկացրել ենք գործող օրենսգրքով եւ ոչ ոք չի կասկածում դրա որակի վրա»։