Չնայած ունեմ բացատրություններ, բայց հանձնարարել եմ ուսումնասիրել, ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հետքի» հրապարակմանը, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

«Ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ: Փաստերի համադրումը վերջնական կանենք, կներկայացնեմ իմ տեսակետը»,- ասաց նա։


Նշենք, որ ըստ հրապարակման, Ավինյանի ընկերությունը գրանտ ստանալու համար դիմել է այս տարվա փետրվարին, երբ Երեւանի ավագանու անդամ էր, իսկ հաղթող է ճանաչվել մայիսի վերջին, երբ Ավինյանն արդեն զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։