1988 թվականից ակտիվ սկսվեցին անկախության գործընթացը և Արցախի ազատագրմանն ուղղված քայլերը։ Շատ հայորդիներ այդ տարիներին զենքները ձեռքներին կամ նույնիս անզեն նետվեցին մարտի դաշտ և իրենց կյանքը թողեցին այնտեղ, շատերն էլ իրենց հանգիստը գտան Եռաբլուրում։
Վերջին ամիսներին արցախյան գոյամարտի, այնտեղ հերոսական կեցվածքների մասին շատ է խոսվում, բայց գործողություններով մենք հակառակն ենք անում։ Արցախի հերոսն այս պահին բերդում է և առողջական խնդիրներով պարփակված է 4 պատերից այն կողմ, նրա մեղքը ո՞րն է, չզոհվե՞լը։ Ադրբեջանը սեփական ստահակին՝ Ռամիլ Սաֆարով անունով, հերոսացնում է, իսկ ռամիլ սաֆարովների ահ ու սարթափներն այսօր հետապնդվում են։
Չէ, տղերք պատերազմը չի ավարտվել, պատերազմը շարունակվում է, իսկ հերոսներին, անկախ ամեն ինչից պետք է հարգել և խոշտանգումները դադարեցնել։ Ի վերջո պատմությունն ամեն ինչ կդասավոի իր դարակներում, բայց հիմա մենք այդ դարակները քանդել ենք ու դեռ շարունակում ենք քանդել։ Անկախ ամեն ինչից 2 կամ 3 տոկոս ձայները մի ամբողջ պետության ապագա չարժեն։