Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում կքննարկվեն մեղադրանքի կողմի մի շարք միջնորդություններ:

Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը միջնորդել են գործի նյութերին կցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի 2012թ. սեպտեմբերի 14-ի հարցազրույցը «Նուվել դը Արմենի» ամսագրին: Ըստ տուժող կողմի, այն կարող է էական նշանակություն ունենալ գործի համար:

Տուժող կողմը դատարանին ներկայացրեց իր կողմից ՀՀ ՊՆ N զորամասի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, տուժող Վահե Ավետյանին վիրահատած Արման Հակոբյանին փաստաբանական հարցման ենթարկելու արդյունքները:

Դատարանը քննության կառնի նաև մեղադրող Արմեն Մարուխյանի միջնորդությունը գործով ամբաստանյալների գույքի վրա կալանք դնելու մասին:

Դատարանն այս հարցերը կքննարկի քիչ անց:

Աղբյուրը` Փաստինֆո