Միջազգային Femen սկանդալային շարժման ակտիվիստները հարձակվել են Թունիսի վարչապետ Ալի Լարաեդայի ավտոշարասյան վրա Բրյուսելում Եվրախորհրդարան այցելության ժամանակ: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
Երեք մինչև գոտկատեղը մերկ աղջիկը հարձակվել է պետական գործչի ավոտմեքենայի վրա անցակետում:
Կանայք արագությամբ փակել են ավտոմեքենայի ճանապարհը, բարձրացել նրա վրա և գոչել պահանջները կապված Թունիսի կառավարության հետ:
Femen շարժման ակտիվիստները շարունակում են ակցիաներ կազմակերպել ի պաշտպանություն Թունիսում ձերբակալված իրենց երեք ընկերուհիների:
Թունիսում ձերբակալության մեջ այժմ գտնվում է երեք եվրոպացի ակտիվիստուհի Ժոզեֆ Մարկմանը, Մարգարեթ Շտերնը և Պոլին Հիլերը: Բացի նրանցից ձերբակալության մեջ է շարունակում մնալ նաև թունիսցի ակտիվիստ Ամինա Թայլերը:
Femen շարժամ աղջիկներին միանգամից շրջափակել են Եվրախորհրդարանի անվտանգության աշխատակիցները: