Առաջին տիկին Աննա Հակոբյանը Արթիկ է գնացել ոչ թե ուղղաթիռով այլ՝ ավտոմեքենայով:
Մեր զրույցում Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը անդրադառնալով մամուլի հրապարակմանն ասաց հետեւյալը. «Լուրը հերքում եմ, ջերմոց գնացել են ավտոմեքենայով եւ վերադարձել են ավտոմեքենայով»:
Հիշեցնեք, որ Հակոբյանի՝ ուղղաթիռով Արթիկ գնալու մասին տեղեկությունը հրապարակել էր «Իրատես» թերթը, լուրը սկսելով՝ «ասում են թե»-ով:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com