Որպեսզի ձեր սիրելի բնակարանը դառնա ավելի լավը և հարմարավետ և նամնվի ամսագրերի բնակարաններին, շատ ծախսեր անելու կարիք չկա։ Համարձակ մտահաղացումներ և խելացի դասավորվածությունը բավական է, որպեսզի հասնեք արդյունքի։
Հոգևոր դետալներ։ Այս կետը վերաբերում էպատմություն ունեցող կահույքներին։ շատ կահույքներ աչքի են ընկնում ոչ միայն իրենց արտաքին գեղեցկությամբ, այլ նաև որակով, որի վրա ժամանակը ազդեցություն չի ունեցել։ Այս կահույքների տեսքը թարմացնելու համար շատ դիզայներներ տարբեր գույների ներկեր են օգտագործում։ Պրոֆեսիոնալները ուշադրություն են դարձնում մանր մասնիկների վրա, որն էլ հենց հաղորդում է հարմարավետություն և հարմոնիա։
Տպավորիչ շքամուտք։ Այս սենյակին երբեք անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում։ Բայց շքամուտքը հյուրի վրա թողնում է առաջին տպավորություն, իսկ ինչպես գիտենք առաջինը միշտ կարևոր է։ Այդ իսկ պատճառով էլ միջոցներ մի խնայեք շքամուտքի համար։ Խնդրի լուծման համար օգտագործեք հայելիներ, լուսավորություն։
Հատակին դրվող հայելիներ։ Ժամանակակից ինտերիեռի անբաժանելի մասն են դարձել հատակին դրվող հայելիները։ Լրացուցիչ առավելություն է մեծ փայտյա շրջանակը։ Այսպիսի դետալը կարող է տունը ավելի հանգիստ դարձնել՝ առանց ավելնորդ պաթոսի։
Շրջանակով նկարներ։ Մինիմալիզմի ոճով բնակարաին ավելի հանգիստ տոնայնություն է տալիս պատից կաղված նկարները։ խորհուրդ է տրվում օգտագործել միատոն շրջանակներ։ Նկարների միջոցով ոչ միայն դատարկությունն է լցվում, այլ նաև ստեղծվում է տրամադրություն։
Լուսավորվածություն։ Փորձառու դիզայներները խորհուրդ են տալիս ձեռք բերել երկար լարերով լուսամփոփներ։ Դրանք անսովոր են ևօգտագործման համար էլ բավականին հարմար։ Բացի այդ նրանք ցանկացած ինտերիեռի հետ էլ սազում են։ Պետք է ուշադրություն դարձնել նաև նրա գույնին քանի որ վաճառքի համար առկա են ինչպես հանգիստ գույներ, այնպես էլ վառ և համարձակ։