Դավիո Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի պարոն Մարգարյան ,

Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանն են դիմել Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 46 շենքի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ իրենց շենքից ընդամենը 10 մետր հեռավորության վրա` 46/3 հասցեին հարակից տարածքում կառուցվում է երկհարկանի շինություն, որի կառուցման պատճառով արմատախիլ են արվել կանաչ ծառեր:

Արդյոք շինթույլտվություն տալուց առաջ քննարկում տեղի ունեցե՞լ է շրջակա շենքերի բնակիչների հետ:

Պահպանվե՞լ են քաղաքաշինական նորմերը, հատկապես կապված լուսավորության խնդրի հետ:

Որքան հիշում եմ, ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դուք Ձեր ելույթներում նշում էիք, որ թույլ չեք տալու, որ քաղաքում կտրվի նույնիսկ մեկ ծառ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում վերընշված տարածքում, հակասում է Ձեր նախընտրական խոստմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտվում է այլոց իրավուքները, առաջարկում եմ անվավեր ճանաչել շինթույլտվությունը եւ դադարեցնել ծառահատումները:

Դավիթ Սանասարյան
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար

Կից ներկայացնում եմ բնակիչների նամակը .

Բարև դաշինքին
Դավիթաշեն 4-րդ թաղամասի
46 շենքի 19 բն-ի բնակչուհի 
Նաիրա Զուրաբյանից 
և շենքի մի խումբ բնակիչներից

Դիմում
Հարգարժան Դավիթ մեր շենքի բնակիչները ամենաթողության պատճառով հայտնվել են հերթական հուսահատու¬թյան մակույկում: Մենք ստիպված դիմում ենք Ձեզ ապավինելով Ձեր մարդասիրությանն ու ակնկալելով Ձեր բարեհաճությունը՝ խնդրելով կասեցնել վերոնշյալ շենքի դիմաց՝ Դավիթաշեն 46/3 հասցեում իրակա¬նացվող նոր շինարարության թույլտվությունը և վերանայել Երևանի քաղաքապետի հողհատ¬կացման որոշումը: Նման շինությունն ամբողջությամբ կփակի աստվածատուր լույսի ներթափանցումը 1-ին և 2-րդ հարկերի բնակարաններ՝ զրկելով մեր երեխաներին արևի ջերմությունից: Հատկացված հողատարածքը շենքից հեռու է 10 մետր: Առանց այն էլ շենքը գտնվում է զրոյական մակարդակից ցածր և ամենափոքր շինությունը կամ ցանկապատն անգամ կխանգարի լույսի ներթափանցումը: Արդեն իսկ շենքը շրջապատված է բարձր շինություն¬ներով (ավտոլվացման և ավտոսպասարկման կետերով, որոնց աղմուկն անտանելի է դարձնում մեր առօրյան), որոնք հավասար են մեր բազմաբնակարան իննհարկանի շենքի գրեթե 5-րդ հարկի բարձրությանը, իսկ կառուցվելիք երկհարկանի շինությունն ամբողջությամբ կխախտի անվտան¬գության նորմերը, քանի որ միակ փոքր հողահատվածն է մնացել, որով արտակարգ իրավիճակների (հրդեհ, երկրաշարժ և այլն) ժամանակ հնարավոր է մոտոնալ շենքին հետնամասից:

Նամակի ամբողջական տարբերակը` այստեղ: