Լուսնի պտույտի ժամանակահատվածը Երկրի շուրջ և իր առանցքի շուրջ մոտ են։ Մեր մոլորակից մենք կարող ենք տեսնել Լուսնի միայն մեկ կիսագունը։ Բայց ի՞նչ է կատարվում մյուս կիսագնդում։ Այս գաղտնիքի բացահայտման վրա գիտնականները կես դարից ավելի է տանջվում են։ Մի քանի պատճառ կա, որի համար մենք այսօր հստակորեն չգիտենք թե ինչպիսի տեսք ունի Լուսնի հակառակ կողմը։
1968 թվականին «Ապոլոն-8» անցել է Լուսնի հակառակ կողմով։ Ամերիկացիներին հաջողվել է մի քանի լուսանկար անել Լուսնի մակերևույթից, որը նրանց թույլ տվեց լրացնել սովետական քարտեզը, բայց այս լուսանկարները լիարժեք ուսումնասիրություն համարել չի կարելի։
Միայն 2012 թվականի փետրվարին պարզ դարձավ, որ Լուսնի հակառակ կողմում առկա են նոր գեոլոգիական գոյացություններ։ Սա այն դեպքում, երբ գիտնականները Լուսնի գեոլոգիական մահը ֆիքսել էին 950 միլիոն տարի առաջ։
Հակառակ կողմի ուսումնասիրության դժվարությունը կապված է նաև նրա դիրքի հետ։ Այն արգելափակում է բոլոր տեսակի ռադիոազդանշանները։ Հիմա գիտնականները իրենց միակ հույսը կապում են չինական «Չանե-4» արբանյակի հետ, որը Լուսնի հակառակ կողմ պետք է հասնի այս տարվա վերջում։