Yelaket.am-ի զրուցակիցն է Լևոն Շիրինյանը, ով անդրադարձավ նաև իր գլխավորած կուսակցությանը, երկրի երեք նախագահներին, ինչպես նաև ներկայիս քաղաքական լարված իրավիճակին:

Ստորև ներկայացնում ենք որոշակի հատված հարցազրույցից: 

Անժխտելի է, որ ժողովորդը էյֆորիայի մեջ է, որում բնականաբար կան նախկին իշխանությունների սխալները: Վտանգավոր չէ՞, արդյոք, ժողովրդի այսչափ անվերապահ վստահությունը ներկա իշխանության հանդեպ:

Էյֆորիան քիչ-քիչ իջնում է. մարդկանց սպաելիքները դարձել են ավելի ռեալ, իսկ պահմաջները՝ ավելի կայուն:Ժամանակավոր կառավարությունը իր բնույթվ լինելով ոչ հետևողական, սխալ քայլերով կամ թերություններվ ազդում են այդ էյֆորիայի վրա՝ բացասական իմաստով:

Շատ վտանգավոր է, եթե Ազգային ժողովը ունանա մենատիրութնուն, ինչը և հնարավոր է:

Նախագահական Հանրապետություն ժամանակ մենատիրությունը այդքան վտանգավոր չէ, որովհետև նախագահը, ով բանիմաց է, տաղանդավոր է և ունի պետական շահի գիտակցություն, որը չտեսանք նախկին նախագահների դեպքում, քիչ թե շատ կկարգավորի այդ ամենը: Խորհրդարանական Հանրապետության համար մենատիրությունը բացառապես վնասակար է:

Նկատու՞մ եք ակտիվություն Ռոբերտ Քոչերյանի մոտ և ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը:

Նա կուսակցական-քաղաքկան իմաստով ակտիվություն չի կարող ունենալ, որովհետև համակիրների շատ քիչ «բանակ» ունի, բայց ասում են, որ լրատվամիջոցների ահռելի միջոցների է տիրապետում, որի օգնությամբ էլ «մուտիտ» է անում՝ քննադատելով նոր իրականությունը:

Դուք հաճախ եք քննադատում նախորդ ղեկավարներից Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, բայց շրջանցում եք Լևոն Տէր-Պետրոսյանի անունը։ Ինչպիսի գնահատական կտաք Լևոն Տէր-Պետրոսյանին և նրա գործունեությանը, մասնավորապես՝ Հող խաղաղության դիմաց կոնցեպտին։

Ճգնաժամային և այլ իրավիճակներում որոշ մարդիկ հանկարծ «թպրտում» են և հիշեցնում իրենց անփառունակ գոյությունը:

Խնդրում եմ չօգագործել հող տերմինը՝ դա Հայրենիքն է, հողը կարող է տնամերձ բոստանը լինել: Հող ասում են, որովհետև հող հանձնելը հեշտ է, իսկ հայրենիքը չեն հանձնում

Արցախի հարց այլևս գոյություն չունի, տվյալ հարցը հայ ժողովուրդն արդեն լուծել է և այդ տարածքը ընդմիշտ Մայր Հայրենիքի հետ է:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել անցնելով այս հղմամաբ՝ https://yelaket.am/?p=44763&l=am