Ու չնայած շիկահերների մասին կարծրատիպերին, նրանք այնուամենայնիվ ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի: Մենք փորձեցինք բացահայտել «շիկահերների ֆենոմենը», փնտրեցինք ու գտանք հայտնի գեղեցկուհի շիկահերների, ովքեր նաև փայլում են իրենց ինտելեկտով:

Ռիզ Ուիզերսփուն

Ստենֆորդի համալսարանում սովորելու տարիներին երիտասարդ շիկահերը ստացավ ֆիլմում նկարահանվելու իր առաջին առաջարկը և բավականին խելացի գտնվեց՝ ընդունելով այն: Ստանալով Օսկար «Walk the line» ֆիլմում իր կատարած դերի համար, հիմնելով սեփական կինոստուդիան և ունենալով բավականին տպավորիչ ինտելեկտի մակարդակ` Ռիզն այսօր Հոլիվուդի ամենասիրելի, ամենաբարձր վարձատրվող և ամենահարգված դերասանուհիներից է:

Ջոդի Ֆոսթեր

Օսկարակիր այս գեղեցկուհին գերազանցությամբ ավարտել է Յելի համալսարանը, որն աշխարհում ամենահայտնի համալսարաններից է: Շիկահեր դերասանուհին կատարելապես խոսում է ֆրանսերեն, ուսումնասիրում է արևմտյան գրականություն և անդամակցում է MENSA-ին, որը միավորում է աշխարհում 130-ից բարձր IQ ունեցող մարդկանց: 

Շակիրա

Լատինամերիկացի երգչուհի Շակիրան հիանալի պարուհի, երաժիշտ և աշխարհում երբևէ ամենավաճառված լատինամերիկացի արտիստը լինելուց բացի, իսկական գերազանցիկ է: Երգչուհին խոսում է հինգ օտար լեզուներով, ունի 140-ին հասնող ինտելեկտի մակարդակ, արժանացել է ՄԱԿ-ի միջազգային աշխատանքային կազմակերպության շքանշանի, եղել է Յունիսեֆի բարի կամքի դեսպան և հյուր-խոսնակ Օքսֆորդի համալսարանում:

Նիկոլ Կիդման

Օսկարակիր դերասանուհի Նիքոլ Կիդմանը խելքի, գեղեցկության և շեկ մազերի այն յուրօրինակ համադրությունն է, ում դեպքում IQ-ի մակարդակը հասնում է մինչև 132: Փայլուն դերասանական կարիերայից բացի, Քիդմանն իրեն դրսևորել է նաև դիվանագիտական ոլորտում` 1994 թվականին դառնալով Յունիսեֆի, իսկ 2006-ին՝ ՄԱԿ-ի կանանց զարգացման ֆոնդի բարի կամքի դեսպանը:

Մադոննա

54-ամյա փոփ դիվան ներկայանում է ոչ միայն որպես 20-րդ դարի ամենավաճառված կին արտիստ, այլև որպես «Ոսկե գլոբուս»-ի թեկնածու դերասանուհի, ռեժիսոր, հագուստի դիզայներ, բիզնես լեդի... և այս ցանկը դեռ շարունակելի է: Վերջում միայն ավելացնենք, որ նա շիկահեր է և ունի 140-ի հասնող ինտելեկտի մակարդակ։

 

Աղբյուրը` cosmo.am