«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը:
Զարմանալին այն է, որ Գևորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գևորգյանը ինքն է ձևավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, ովքեր իր համար չեն կարող մրցակից լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: