Հայաստանի տարածքում նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ եւ մառախուղ: Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաեւ թույլ անձրեւ: Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի լեռներում գիշերը` -1-6, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -1-6, ցերեկը՝ +6+11,
Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+14,
Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը` +12+16,
Արագածոտնի լեռներում գիշերը` -1-6, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +10+13,
Արարատում գիշերը` +2+5, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -1-6, ցերեկը՝ +6+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+15,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +2+6, ցերեկը՝ +12+16: