Խոյ. Դուք նյարդայնանում եք մանրուքներից և չեք փորձում զսպել ձեր էմոցիաները, իսկ շրջապատին էլ ձեր վարքագիծը ագրեսիվ է թվում: Սակայն ժամանակի հետ բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա և երեկոյան կհասնի իր գագաթնակետին: Դրանից պետք է օգտվել՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները հարթելու նպատակով:
Ցուլ. Օրը մատուցում է անսպասելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Ճիշտ է, դուք միշտ չէ, որ ըստ արժանվույն եք արձագանքում նոր մարդկանց, ճիշտ գնահատում նրանց առաջին հայացքից: : Ցավոք, այսօր դուք քիչ օգնականներ ունեք, իսկ նրանք, ովքեր ձեր կողքին են, չեն վայելում ձեր վստահությունը: Մյուս կողմից էլ, այն ամենն, ինչ ինքնուրույն եք անում, իրոք լավ է ստացվում: Օրը հարմար է ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար, և սովորական գործերն էլ դուք ժամանակին ու բարեհաջող կատարում եք շնորհիվ օրիգինալ մոտեցման;
Երկվորյակ․ Վատ օր չէ շփումների համար, այդ թվում և՝ այնպիսի մարդկանց հետ, ում հետ ժամանակին չէիք կարողանում լեզու գտնել: Աճում է ձեր ստեղծագործական ներուժը, ձեր նոր գաղափարները լավն են, և շրջապատը դա գնահատում է: Օրվա երկրորդ կեսը առավել հարմար է կենտրոնացում և ճշգրտություն պահանջող գործերի համար: Ավելի լավ է ինքնուրույն գործել, քանի որ արժանի օգնականներ միանգամից գտնելը հեշտ չի լինի:
Խեցգետին. Այսօր բավական ժամանակ է ձեզանից խլում կենցաղային հարցերի լուծումը, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու աշխատանքային ժամերին զբաղվել տնային գործերով: Օրվա երկրորդ կեսի էմոցիոնալ ֆոնը անկայուն է, այդ իսկ պատճառով էլ դուք դժվարությամբ կկարողանաք գնահատել կատարվող իրադարձությունները: Դրա համար էլ պետք չէ շտապել եզրահանգումներ անել՝ ավելի լավ է սպասել, մինչև իրավիճակը հստականա:
Առյուծ. Օրը հարմար է երիտասարդ մարդկանց հետ շփումների համար՝ նրանց պատանեկան խանդավառությունը կփոխանցվի ձեզ: Սեփական ուժերի մեջ համոզվածությունը կօգնի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի ամենաբարդ հարցեր: Հնարավոր է շատ գայթակղիչ առաջարկների ստացում, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան իրենց ծառայողական կարիերայում միանգամից մի քանի աստիճան վեր բարձրանալ:
Կույս. Անսպասելիորեն կարող է պարզվել, որ դաշնակիցները ձեզանից դժգոհ են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ստիպված կլինեն խզել գործնական հարաբերությունները վաղեմի գործընկեների հետ: Ձեր շուրջը բացահայտ խոսվում և քննարկվում է այնպիսի բաների մասին, որոնք նախկինում քողարկվում էին, և դա ձեզ վրդովվեցնում և անհանգստացնում է: Եթե անգամ շատ ցանկացաք, միևնույն է՝ այսօր դուք չեք մնա աննկատ:
Կշեռք. Խաբուսիկ թեթև օր է: Թվում է, թե դուք ի վիճակի եք հաղթահարել բացարձակապես ամեն ինչ, սակայն իրականում այդպես չէ: Շատ ավելի, քան ձեր հնարավորություններն են, դուք գերագնահատում եք ձեր հմայքը՝ այն, ճիշտ է, բավական ազդեցիկ է, սակայն անսահման չէ: Ձեզ համակրում են ոչ բոլոր այն մարդիկ, ում հետ դուք գործ եք ունենում՝ դա պետք է հաշվի առնել և’ գործնական բանակցություններում, և թե՝ անձնական բնույթի հարցեր քննարկելիս: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, չեն բացառված նաև դրանց հետ կապված լուրջ ծախսերը:
Կարիճ. Այսօր ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, կնքել երկարաժամկետ գործարքներ, քննարկել գործնական համագործակցության հեռանկարներ:Անձնական բնույթի խնդիրները կլուծվեն արագորեն, մտերիմ մարդիկ իրենց ուժերի սահմաններում օգնում և սատարում են ձեզ: Հնարավոր են խնդիրներ շփումներում, որոնք հիմնականում կծագեն ձեր ոչ անկեղծ լինելու, կիսատ ու երկիմաստ խոսելու, ակնարկների հակված լինելու պատճառով:
Աղեղնավոր. Օրվա ոչ բոլոր մտահղացումներն է հնարավոր դառնում իրականացնել այն տեսքով, ինչպիսին, դրանք պետք է լինեին ձեր պատկերացմամբ, և դրա պատճառը թաքնված է այն բանում, որ ձեր կյանքին միջամտող մարդկանց և հանգամանքների ազդեցությունը բավական մեծ է և ոչ այնքան բարենպաստ: Արժե վերանայել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները՝ սա այն պահն է, երբ դրանք կարելի է դրականորեն փոփոխել:
Այծեղջյուր. Այսօր ձեր լավագույն որակները բավական վառ են դրսևորվում, և պատահական չէ, որ դուք գտնում եք նոր ընկերներ և երկրպագուներ: Չեն բացառված ռոմանտիկ արկածներ՝ բավական թեթևամիտ, ինչից դրանք էլ’ ավելի հաճելի են դառնում: Սա ձեզ համար ամենաբարենպաստ օրը չէ՝ դուք փոխանակ հանգիստ ու հետևողական գործելու, նետվում եք ամեն մի ձեր առջև խոյացող ամրության վրա՝ առանձնապես չմտահոգվելով այն մասին, թե կա արդյոք դրա անհրաժեշտությունը:
Ջրհոս. Հնարավոր է դառնում ինչ-որ վաղեմի ընտանեկան կոնֆլիկտի հարթումը: Օգտվեք բարենպաստ պահից, որպեսզի կարգավորեք ավագ ազգականների հետ հարաբերությունները, լուծեք ընդհանուր ունեցվածքի կամ ֆինանսների հետ կապված հարցեր: Դրա շնորհիվ դուք պահպանում եք հոգեկան հավասարակշռությունը անգամ այն պահերին, երբ բացառապես ամեն ինչ ընթանում է ոչ ձեր ուզածով:
Ձկներ. Մեծ է մանր, սակայն ծայր աստիճան տհաճ սխալների և թյուրիմածությունների հավանականությունը, որոնց պատճառով ձեզ համար կարևոր գործերի ընթացքը դանդաղում է: Չի բացառված, որ պետք կլինեն լրացուցիչ ծախսեր՝ արդիական հարցեր լուծելու համար: Չգնաք ռիսկի, որքան էլ որ մեծ լինի գայթակղությունը՝ օրը լրջագույն զգուշավորություն է պահանջում: Երեկոն անցկացրեք մտերիմների շրջանում: