Գալիք տավա գարունը, կարծես թե, թեժ է լինելու՝ լատինաամերիկյան հնչուններով հարուստ: Երեւանում ելույթով հանդես է գալու «Վայրի հրեշտակը» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն: Միլագրոսին մարմնավորած դերասանուհու երեւանյան համերգը կկայանա 2019 թ-ի ապրիլի 7-ին:
Նատալյա Օրեյրոն մեր մայրաքաղաք կժամանի «Անմոռանալի շրջագայության» շրջանակում:
41-ամյա երգչուհու համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ տոմսերը կարժենան 5000-ից 50 000 դրամ:
Նատալյա Օրեյրոն հայ ֆիլմասերներին հայտնի է ոչ միայն «Վայրի հրեշտակը» սերիալի իր կերպարով: Հայաստանում ցուցադրվել են նաեւ դերասնուի-երգչուհու մասնակցությամբ «Հարուստներն ու հռչակավորները» եւ «Մոդելներ՝ 90-60-90» հեռուստասերիալները: