Բարև Ձեզ, Սիրելի ժողովուրդ, սա գրել եմ ինձ համար մի երկու օր առաջ, ՖԲ-ն ինձ արգելափակել էր, բացելուց հետո, որոշեցի, այնուամենայնիվ, հրապարակել: Մի քիչ գուցե էմոցիոնալ է, բայց սա է ամենօրյա իրականությունը: Ուզում էի կիսվել, պարզապես, որպեսզի հասկանայիք, թե ինչու եմ ես իրենց այդքան սիրում ու ծանր տանում իրենց ուղղված հարվածները: Ես սա էլի չէի գրի, եթե այսօր մի տաքսու վարորդի հետ կրկին վիճած չլինեի այս կառավարության անփորձ ջահելների հարցով, բայց հիմա ձեզ ներկայացնեմ ընդամենը մի օր իմ տեսած-ապրածից, որ պատկերը տեսնեք: Մինչ դուք ՖԲ-ում բողոքում, հայհոյում եք սրան -նրան, մեկ այլ իրականությունում ուրիշ ռիթմ է: Մի աղջիկ կա, որի կյանքի համար պայքարում ենք, ավելի կոնկրետ ասեմ` Իմ Քայլի քայլարշավի ընթացքում եմ հայտնաբերել, ծանր դեպք է. մայրը մի զավակին վերջերս է կորցրել, մյուսի հիվանդության վիճակում էլ առանձնապես մեծ հույսեր չկան, շատ ձեզ չխառնեմ մեր տառապանքներին, Tigran Baloyan ի շնորհիվ` հնարավոր ամեն ինչ արվել է այս ընթացքում, մեկ էլ զանգում է Տիգրանը, ասում, որ վերջին ամենակարևոր գործողությունն սկսելու համար Առողջապահության նախարարի ստորագրությունն է պետք, դիմումը քանի օր է արդեն գրված է, բայց մինչև հերթը հասնի այդ դիմումին, մինչև նախարարը սկսի դրանով զբաղվել, ուշ կլինի, չենք հասցնում … Աշխատանքային ժամ չէ, ամաչում եմ նախարարին գրել, բայց տարբերակ չկա, ժամանակը մեր դեմ է աշխատում։
Ֆեյսբուքն ինձ բլոկել է` մի քանի` իրեն սուպեր հայրենասեր համարողի բողոքի շնորհիվ, կապ չունեմ ոչ ոքի հետ, խուճապի եմ մատնվում: Հիշում եմ Arusik Mkrtchyan- ին, զանգում եմ, ասում եմ, որ շտապ է, մի բան արա, նախարարին պետք է հասցնել, Արուսս խառնվում է, արագ կապվում եմ նախարարին, խնդրում եմ ուղղակի դիմումը նայել` հնարավորության դեպքում։ Գնում եմ ավագանու նիստին, գալիս է քաղաքապետը` հոգնած ու ջարդված, որովհետև անընդհատ վազել է ահազանգերի հետևից, գիշեր-ցերեկ չունի, բայց համբերատար լսում է 50-ից ավելի ավագանու անդամների բացահայտած խնդիրները, որոնք իրենց հերթին, վազել են բոլոր ահազանգերի հետևից …ժամը 23-ն է, նիստը դեռ չի ավարտվել, աշխատում են, ես գալիս եմ, զանգում է այդ հիվանդ աղջկա մայրը, լաց է լինում, աղջկան բերել են տուն, ուշաթափվել է, ասում եմ, որ շտապ զանգի հիվանդանոց, ասում է, որ զանգել է, ասել են հետ բերեք, աղջիկը չի գնում , էլ չի տանում այդ պատերն ու խալաթները։ Սկսում եմ հանգստացնել, համոզել, որ անի այն, ինչ աղջիկն է ուզում, գրկի, սիրի, հետը խոսի, ես եմ հետը խոսում, որ ցրվի` մինչև ուշ։ Հեռախոսը դնում եմ ու սպասում, թե երբ է գիշերն ավարտվելու, զանգեմ, Տիգրանը գնացած կլինի հիվանդանոց, տեսնեմ նախարարից նորություն կա՞: Մտքովս չի անցնում, որ այդ զբաղվածության մեջ, նախարարը մոռացած չի լինի ու մի հատ էլ ինձ տեղյակ կպահի ընթացքի մասին, բայց աղոթում եմ, որ մի հրաշք լինի, ես ու Տիկոն էդ մարդկանց հետ հավասար տառապում ենք, շատ ծանր ենք տանում ամեն նման դեպքը։
Ժամը գիշերվա 1-ն անց է, ու հանկարծ` նամակ նախարարից- ամեն ինչ նորմալ է, արված է: Գոռում եմ ուրախությունից, Տիկո ստացվեց, զանգում եմ աղջկա մորը, հետո հասկանում եմ, որ քնելու ժամ է, նախարարը դեռ աշխատում է, քաղաքապետը մեզ 23-ն անց ասաց ցտեսություն ու անցավ այլ հանդիպումների, դեռ աշխատում է, ավագանին ընդհանրապես չի քնում, մյուս պաշտոնյաները, գրեթե ողջ կառավարությունում, նույն վիճակն է, ինձ մտերիմ անդամներին կամաչեմ գովել, բայց հո ես տեսնում եմ, թե ինչպես են գիշեր-ցերեկ անդադար աշխատում …. Քիչըմ մարդ եղեք, մարդիկ … ես նախկինում նման բան չեմ տեսել, գուցե դուք տեսել եք, ես` ոչ… Կամ` դուք շարունակեք բողոքել, կեղտ փնտրել, իսկ իրենք կաշխատեն: Հ.գ. ի դեպ, կառավարությանը անփորձ համարող տաքսու վարորդը մի քիչ իր փորձից պատմեց ( ինձ չէր ճանաչել, բայց, երևի հավանել էր, խոսեցնում էր), թե ինչպես է մի անգամ ընտրությունների ժամանակ դաստակը թանաքոտել ու քվեաթերթիկները հաշվելիս` Լևոնին քվեարկած քանի քվեաթերթիկ է այդպիսով անվավեր սարքել: Ամեն ինչ պարզ է ; )
Նյութի աղբյուրը: https://sportarmenia.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d6%84%d5%ab%d5%b9%d5%a8%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4-%d5%a5%d5%b2%d5%a5%d6%84-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d5%a5%d5%bd-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b4/