Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպարներն ու ոճային լուքերը: Նա նաեւ շատ ճամփորդում է եւ նոր տեղեկություններով ու փաստերով կիսվում է միկոբլոգի իր հետեւորդների հետ։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ հաղորդավարուհու դեմքը չի երեւում, նա սպորտային, ամենօրյա հագուստով է, իսկ ձեռքերում պահել է հեռախոս։

 

Նազենին իր տեղադրած լուսանկարին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Անհանգստություններս հյուսել եմ մազերիս ու թաքցրել.... Աշխարհը չի սիրում անհանգիստների։ Հիմա իմ փոխարեն ... վարսերս են խճճվում՝ անհագստությունից, ոչինչ։ Առավոտյան կսանրեմ անհանգիստն ու դեն կնետեմ։ Կմնա նորից ՎՍՏԱՀԸ։ Աշխարհը սիրում է վստահներին։

Հ.Գ. Մարդիկ չեն փոխվում, պարզապես մի օր Դու ես սկսում « տեսնել») »։

Ի դեպ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում հմայիչ հաղորդավարուհին ամենօրյա դիմահարդարմամբ էր, լուսանկարն արված էր մեքենայի մեջ, իսկ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Բարի ու Աստվածահաճո կիրակի բոլորիս»։