«Հունիսի 22-ին «Ժողովուրդ»–ը գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի և Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև։ Գրել էինք, որ ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Ա. Պապայանն ապտակել է Ա. Ամյանին։ Մեր տեղեկություններով՝ նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց հետ առանձնազրույց է ունեցել ու նախատել, որ իրենց նման բան են թույլ տվել։ Սակայն քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, իր սովորության համաձայն, հերքեց, որ իրականում նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը»,– գրումէ թերթը։