«Օգնենք Սաթենիկին» ֆեյսբուքյան էջ է բացվել,որտեղ գրված է.

2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն Էրեբունի բժկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս:

 

Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը:

 

Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաև բժիշկների համար: Նշենք, որ աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, և եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ:

 

Կենտրոնի բժիշկներն այլևս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել և խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում:

 

Այսօր մի շարք մասնագետների պնդմամբ Սաթենիկի վերականգնողական բուժումը կարող է իրականացվել միայն Եվրոպայի կենտրոնական կլինիկաներում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար:

 

Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից:

 

Որպես ծնող՝ խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան:

 

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներով:

 

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

-------------------------------------------------------------------------------------------------

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

 

BENEFICIARY BANK

HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia

SWIFT address: MIDLAM22

 

CORRESPONDENT BANK

HSBC Bank USA

New York US

SWIFT address: MRMDUS33

Chips: //CP:108 Correspondent A/C No. 000-05145-4

ABA: 021001088

-------------------------------------------------------------------------------------------------

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

 

BENEFICIARY BANK

HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia

SWIFT address: MIDLAM22

 

CORRESPONDENT BANK

HSBC Bank plc

SWIFT address: MIDLGB22

IBAN: GB52MIDL40051539024668

-------------------------------------------------------------------------------------------------

Նախապես շնորհակալություն ենք հայտնում թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցության համար:

Ֆեյսբուքյան էջում տեղադրված է նաև Ս. Միրզոյանի լուսանկարները` վիրահատությունից առաջ և հետո:

 

Ս. Միրզոյանը` վիրահատությունից հետո: