Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում, 19-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: