ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում քննարկել է 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք Հանրապետության Նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 14.01.2013թ.-09.02.2013թ. ժամանակահատվածի համար:
Նիստում քննարկվել է նաև Հանրապետության Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում` հանձնաժողովի փետրվարի 7-ի որոշմամբ հարուցված վարչական վարույթի քննարկման հիման վրա: