Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում նոյեմբերի 16-ին կանցկացվեն 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները:
D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարին, որին նվազագույն հաշվով պարտվել է առաջին շրջանի խաղում: Խմբի մյուս խաղում Մակեդոնիայի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին:
Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո Մակեդոնիան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 9 միավորով: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը A դիվիզիոնի առաջին խմբում արտագնա հանդիպում կանցկացնի հոլանդացիների հետ:
Օրվա բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:
Ազգերի լիգա, չորրորդ տուր
A դիվիզիոն
Առաջին խումբ
Հոլանդիա – Ֆրանսիա՝ 23:45-ին (Երեւանի ժամանակով)
B դիվիզիոն
Առաջին խումբ
Սլովակիա – Ուկրաինա՝ 23:45
Չորրորդ խումբ
Ուելս – Դանիա՝ 23:45
C դիվիզիոն
Երրորդ խումբ
Կիպրոս – Բուլղարիա՝ 23:45
Սլովենիա – Նորվեգիա ՝ 23:45
D դիվիզիոն
Չորրորդ խումբ
Ջիբրալթար – Հայաստան՝ 23:45
Լիխտենշտեյն – Մակեդոնիա՝ 23:45