Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի և Դոնեցկի Շախտյորի գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով երազում է լքել իր ներկայիս թիմ և տեղափոխվել Լիվերպուլ, իր կարիերան կարող է շարունակել Իտալիայի առաջնությունում: Այս մասին գրում է Обозреватель-ը:

Ինչքան էլ տարօրինակ է, սակայն խոսքը չի գնում Յուվենտուսի մասին, որը հետաքրքրված էր հայ ֆուտբոլիստով արդեն ձմեռվանից, այլ` Նապոլիի: Ինչպես նշում է շվեցարական ֆուտբոլային համացանցային պորտալ Gerüchte Ticker-ը Էդիսոն Կավանիի վաճառքի դեպքում, Նապոլիի սեփականատերերը ստացված եկամուտի մի մասը կուղղեն Շախտյորի խաղացողին ձեռք բերելու համար:

Աղբյուրի տվյալների համաձայն 24 ամյա Մխիթարյանի թեկանծուների ցուցակից արդեն դուրս է եկել Բարսելոնան, ինչպես նաև Դորտմունդի Բորուսիան յուրաքանչյուր օր ավելի ու ավելի է հրաժարվում ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններից:

Հիշեցնենք, որ հայազգի կիսապաշտպանը չի ներկայացել Ավստրիայում ակումբի հավաքին: