Հաղորդավար Ավետ Բարսեղյանի վիճակը կայուն է, բավարար. այս մասին NEWS.am-ին հաղորդեց Նաիրի ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:
Հաղորդավարը Նաիրի ԲԿ էր տեղափոխվել երկու օր առաջ: Թե ինչ է պատահել Ավետին, տնօրենը չհստակեցրեց` նշելով, որ իրավասու չէ նման ինֆորմացիա տալ, սակայն հավելեց.
«Ավետը պալատում է, վերակենդանացման բաժանմունքում չի եղել, նույնիսկ, հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրը»:
Գնունին հավաստիացրեց, որ Ավետն իրեն լավ է զգում, սակայն դժվարացավ հստակ ասել, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից: