Հրամանատար Մզիկյանի կողմից շարքայինին ծեծի ենթարկելու գործը վարույթ է ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Ըստ մեղադրանքի՝ թիվ N զորամասի հրամանատար Մկրտիչ Մզիկյանը, 2013թ. փետրվարի 3-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, ծեծի է ենթարկել շարքային Եփրեմյանին: Բացի այդ, օրեր անց՝ 2013թ փետրվարի 7-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու, ենթակա անձնակազմի մոտ անառարկելի հեղինակություն ձեռք բերելու նպատակով վիրավորական արտահայտություն է արել արթուն հերթափոխի դիտորդ, շարքային Ստեփանյանի հասցեին, ապա՝ ծեծի ենթարկել՝ ապտակել, բռունցքով մի քանի անգամ հարվածել Ստեփանյանին։ Մկրտիչ Մզիկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: