Յուրաքանչյուրիս մոտ էլ լինում են պահեր, երբ թվում է թե ոչինչ չի ստացվում և կյանքը անհաջող է ընթանում։ Ձեռներեց Դենիել Միլշթեյնը պատմում է երեք արտահայտությունների մասին, որոնք պետք կրկնել ամեն օր, որպեսզի կարողանալ առաջ շարժվել և հաջողություն ունենալ՝ անկախ ամեն ինչից։
Դուք ձեր ճակատագրի միակ ճարտարապետն եք։ Մի մոռացեք օգտագործել բնությունից ձեր տրված գործիքը՝ ներքին ձայնը։ Այն կօգնի ձեզ գործողությունների պլան կազմել, բարձրացնել ինքնավստահությունը, լռեցնել քննադատներին ու անհավատներին և սովորել սխալների վրա։
Մտածե՛ք. ձեր ներքին ձայնը չի՞ միացել արդյոք կասկածողների խոռին։ Եթե պատասխանը դրական է, ապա դուք պետք է վերածրագրավորեք ձեր մտածողության գործընթացը։ Որպեսզի անեք դա այսօր արտաբերեք երեք ցանկալի արտահայտությունները և կրկնեք դրանք ամեն օր։
Արա դա հիմա
Մենք կգտնենք արդարացումը արդարացումի հետևից և արդյունքում կհրաժարվենք մեր երազանքից։ Եթե մենք մեզ միշտ համոզենք, որ ոչինչ չանելը նորմալ է, ապա մենք ոչնչի չենք հասնի։ Հարկավոր է թույլ տալ մեր ներքին ձայնին մոտիվացնել մեզ և ամբողջովին տրվել երազանքին։
«Կարող էի» և «արեցի» միջև եղած տարբերությունը՝ ծրագրման և գործողության մեջ է, այդ իսկ պատճառով դարձեք ձեր սեփական մարզիչը և թույլ տվեք ձեզ փոխվել։ Մի ընդունեք «ոչ» պատասխանը՝ հատկապես ձեզանից։
Ես արժանի եմ դրան
Երբ ես տեսնում եմ մեկին՝ ով բաց է թողնում իր երազանքը կամ անձնական աճի հնարավորությունը, միշտ հարցնում եմ «Արդյոք դուք արժանի չե՞ք ամենալավին»։ Եթե դուք մեկն եք այն մարդկանցից ով հրաժարվել է իր երազանքից՝ հաջողության համար, ապա դուք պետք է դուրս գաք ձեր «հարմարավետության զոնայից»։ Ինչի մասին էլ, որ երազեք միշտ կրկնեք, որ դուք լավ ապագայի եք արժանի, ներդրում արեք ձեր մեջ, ավելի շատ հնարավորություններ տվեք ձեզ։
Երազու՞մ եք մասնագիտական փոփոխությունների մասին։ Վերականգնվեք համալսարանում։ Ցանանու՞մ եք Հեյնին բնօրինակով կարդալ։ Ստիպված եք ամեն օր գերմաներեն սովորել՝ մի քանի տարվա ընթացքում։ Մի փորձեք զիջումների գնալ, եթե վերջում դա կխանգարի ձեզ երջանիկ լինել։
Ես գիտեմ, ես կարող եմ
Անհաջողությունից վախենալը, սխալից հետո առաջ գնալու անկարողությունը՝ հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտներն են։ Բոլորն էլ վախ ունեն, բայց եթե մենք որոշումներ ընդունենք նրանց վրա հիմնվելով, ապա երբեք չենք բացահայտի մեր պոտենցիալը։ Թույլ տալով վախերին կասեցնել մեր զարգացումը նշանակում է համակերպվել ճակատագրի հետ և անգնահատելի դասեր բաց թողնել, որոնք կարելի է ստանալ միայն փորձի և սխալվելու միջոցով։
Համոզվեք, որ ձեր ներքին ձայնը ուժեղ է ձեր վախերից։ Վախից մեկ ակնթարթում ազատվելն անհնար է։ Հնարավոր է անհատական թերապիայի կարիք լինի։ Դա դժվար կլինի, սակայն փոխարենը անհամեմատելի ու բաղձալի ազատության զգացում կունենաք։
Հաջողությունը ձեր սեփականությունը չէ։ Դուք այն վարձաալոմ եք և ամեն օր երկարացնում ձեր վարձակալությունը։