Տաքսին իրական փրկություն է՝ լինի դա հայրենիքում, թե արտասահմանում։ Հենց այս փոխադրամիջոցն է , որ իր ուղևորներին փոխադրում է ցանկացած կետ։ Սակայն աշխարհի տարբեր երկրներում տաքսիները տարբերվում են միմյանցից։

Չինաստան

Այստեղ դուք ստիպված եք լինելու մի քանի կազմակերպություններ զանգահարել, որպեսզի ձեզ համար հարմարավետ գին գտնեք։ Իսկ միևնույն ուղղության համար արժեքը կարող է շատ տարբեր լինել։ Իմիջիայլոց հիմա վարորդներին արգելվում է ծխել և թքել մեքենայի մեջ, ինրպես նաև նրանք աշխատանքից առաջ անպայման պիտի լողանան։

Հարավային Կորեա

Այստեղ մեքենաները պրեմիում դասի են, իսկ գները աշխարհում ամենացածրերից մեկն է։ Ուղևորները վճարում են ճանապարհի վրա ծախսված ժամանակի համար, այնպես որ հարկավոր է պատրաստ լինել վճարել խցանման մեջ մնալու համար։

Ճապոնիա

յստեղ կարելի է գնալ զարմանալի մեքենաներով, ոչ պակաս զարմանալի վարորդների ուղեկցությամբ։ Վարորդները հատուկ համազգեստ ունեն, իսկ մեքենաները համալրված են օդափոխիչներով, մինի-բարերով և հեռուստացույցներով։ Մեքենայի կարմիր լույսը նշանակում է, որ այն ազատ է, իսկ ահա կանաչը նշանակում է, որ այն զբաղված է։ Սակայն այստեղ գինը շատ թանկ է։ Գիշերը կամ խցանման մեջ գինը ավելանում է 30%-ով։

ԱՄՆ

Ամերիկայի ամենահայտնի տաքսին դեղին Ֆորդն է և նրանց ճանաչելը շատ հեշտ է։ Վարորդի հատվածը ուղևորի հատվածից առանձնացված է հաըուկ ապակիով։ Դուք պետք է պատրաստ լինեք, որ վարորդը ձեզ չի հասկանալու, քանի-որ նրանց մեծ մասը ներգաղթյալներ են և վատ են տիրապետում անգլերենին։

Իսրայել

Այստեղ մեքենաները սպիտակ են և ամեն օր աշխատում են։ Տոն և ոչ աշխատանքային օրերին գինը սովորականից բարձր է լինում։ Վճարումը իրականացվում է հաշվիչի ցուցմունքով կամ պայմանավորվածությամբ։ Զբոսաշրջիկների համար պայմանավորվելը բավականին դժվար է, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է առաջին տարբերակը ընտրել։