Եթե դուք գոռաք տիեզերքում, ապա չեք լսի ձեր ձայնը։
Մեր լսած ձայնը օդի թրթռոցի ձայնն է՝ այսինքն ձայնային ալիքները
Տիեզերքում օդ չկա, այսինքն ձայնային ալիքներ նունպես չկան։ Սրա հետ մեկտեղ ռադիոալիքները և լուսային ալիքները տիեզերքում հեշտորեն տարածվում են, քանի որ նրանց տարածման համար օդ հարկավոր չէ։
Ինչու՞ է տիեզերքը սև
Տիեզերքը ամբողջությամբ դատարկ տարածություն է։ Այնտեղ անգամ լույս չկա։ Ավելի ճիշտ այնտեղ առկա լույսը այնքան քիչ է, որ մարդկային աչքը անկարող է տեսնել այն։
Որքա՞ն աղբ է թողել մարդը տիեզերքում
Մոտավորապես 500 հազար աղբ պտտվում է երկիր մոլորակի շուրջ։ Այս աղբի մեծ մասը տիեզերք է ուղարկվել մարդու կողմից (հին արբանյակներ և այլն) և արդյունքում մնացել է այնտեղ։
Քանի ջերմաստիճան է տիեզերքում
Որքան մոտ աստղերին, այնքան ավելի բարձր ջերմաստիճան։ Որքան հեռու՝ այնքան սառը։ Օրինակ, տիեզերական կայանի մակերեսի ջերմությունը կախված է այն հանգամանքից թե որ հատվածում է գտնվում այն՝ արևային, թե ստվերային։Արևային կողմում գտնվող կայանի ջերմաստիճանը հասնում է 121 C°, իսկ ստվերայինում՝ -157 C°։
Իրականում ինչպիսի՞ տեսք ունի տիեզերքը
Ցավոք, ոչ այնպիսին ինչպես, որ նկարների մեջ է։ Ավելի ճիշտ այդքան էլ այդպես չի։ Բանը նրանում է, որ տիեզերքի զարմանալի լուսանկարները արվել են այնպիսի սարքերի միջոցով, որոնք զգայուն են ուլտրամնուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների հանդեպ։ Մեր աչքը դժվար թե կարողանա տեսնել այդ գեղեցկությունը։ Այնպես չէ, որ այդ լուսանկարները կեղծ են։ Ուղղակի համակարգչային միջամտությունը ամեն տեղ է կիրառվում։