Մաքսիմ Գալկինի ծննդյան օրվանից հետո ռուսական լրատվական միջոցներում տարածվեցին լուրեր, թե իբր Մաքսիմը ընկերություն է անում ուկրաինացի մոդելի հետ: Այն բանից հետո, երբ այդ մասին իմացել է Ալլա Պուգաչովան սկսվել է սկանդալ:
Մաքսիմ Գալկինի ծննդյան օրը ռուսական էստրադայի պրիմադոնան ստեղծել է իսկապես նախագահական երեկո: Տոնակատարության ժամանակ ներկա են գտնվել շատ ճանաչված հյուրեր, իսկ դերասանի համար իրենց լավագույն հիթերն են կատարել ռուսական շոու բիզնեսի աստղերը: Սակայն այն բանից հետո, որ Ալլա Պուգաչովան իմացել է իր ամուսնու և ուկրաինացի մոդելի սերտ հարաբերությունների մասին առաջացել է սկանդալ:
Ինչպես նշում են ռուսական լրատվական միջոցները անգամ հյուրանոցից Գալկինը և Պուգաչովան առանձին են դուրս եկել, իսկ Ալլան հյուրանոցից դուրս գալիս նշել է.« Այսպես ուժեղ դեռևս ոչ մեկ ինձ չէր վիրավորել, ես ընկճված եմ, ինձ անհարժեշտ է հանգիստ: Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք»:
Սակայն այս նորությունների առաջին աղբյուրին հնարավոր չի եղել գտնել, ուստի շատ հնարավոր է, որ սա հերթական բամբասանքն է կապված աստղային զույգի հետ:
Գալկինը իր հերթին նշել է, որ հարաբերություններ ունի ուկրաինացի մոդելի հետ, սակայն դրանք զուտ ընկերական են: