Ճանաչված ամերիկյան պարբերական Forbes ներկայացրել է աշխարհի ամենահանգիստ պետությունների վարկանիշային աղյուսակը: Այն կազմվել է Տնտեսության և աշխարհի Նյու Յորքյան համալսարանի փորձագետների կողմից անցկացված ուսումնասիրությունների հիման վրա:

Համաձայն աղյուսակի աշխարհի ամենահանգիստ պետություն համարվել է Իսլանդիան: Ինչպես պարզել են վարկանիշային աղյուսակի կազմողները «սառույցների երկիրը» աչքի է ընկնում քաղաքական կայունությամբ, նրա քաղաքացիները ապրում են խոսքի ազատության պայմաններում: Բացի դա այստեղ գտնվել բավական անվտանգ է, քանի որ Իսլանդիան ունի հանցագործության ցածր մակարդակ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Դանիան, իսկ երրորդը` Նոր Զելանդիան:

Նրանից հետո հաջորդաբար գալիս են Ավստրիան, Շվեցարիան, Ճապոնիա, Ֆինլանդիա, Կանադա, Շվեդիա, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Բելգիան:

 Աղյուսակը կազմելու ժամանակ հաշվի են առվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրում անվտանգությունը, տեղի բնակիչների ներգրավածությունը ռազմական ծառայությանը և ներքին քաղաքական խնդիրներին, հանցագործության մակարդակը, երկրի մասնակցությունը որևէ միջազգային ռազմական գործողություններին: